Քիմ Քարդաշյանի KKWFragrance բյութի բրենդի եւ եւ նրա կրտսեր քրոջ՝ Քայլի Ջենների հաջողված համագործոկցությունից հետո Քիմը որոշել է մյուս քույրերի հետ նվաճել «օծանելիքի Օլիմպը»։
Հավաքածուն ստացել է Diamond (ադամանդ) անունը: Սա Քիմի առաջին համագործակցությունն է Քորթնիի եւ Քլոեի հետ:
Քանյե Ուեսթի կինը պատմել է, որ Քորթնիի եւ Քլոեի հետ աշխատելն իսկական ոգեշնչում էր նրա համար: Քույրերը փորձել են ստեղծել օծանելիքներ, որոնք կօգնեն աղջիկներին իրենց կանացի, գայթակղիչ եւ նորաձեւ զգալ:
Ես շատ ուրախ եմ հայտարարել Diamonds Collection by Kourtney x Kim x Khloe նոր հավաքածուի մասին: Այն առանձնահատուկ է, քանի որ իմ ապրանքանիշի համար Քլոեի ու Քորթնիի հետ օծանելիքի ոլորտում առաջին համագործակցությունն է: Յուրաքանչյուր բույր անհատական է. Իմը՝ օրինակ, թարմ եւ ծաղկային է, իսկ երեկոյան այն դառնում է ավելի տաք: Անհամբերությամբ սպասում եմ, թե դուք երբեք փորձելու այս բույրերը», - գրել է Քիմն իր Instagram-ում:
Օծանելիքները վաճառքի կհանվեն նոյեմբերի 8-ին, հավաքածուն արժե 110 դոլար, իսկ մեկ հատը՝ 40։