Այն բանից հետո, երբ աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ.-ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցեց նաև հայազգի 23-ամյա մոդել Արմինե Հարությունյանը, իր արտասովոր արտաքինի շնորհիվ մեծ ուշադրություն հրավիրեց իր անձի շուրջ ոչ միայն սովորական ընթերցողների, այլև համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի կողմից։
Թուրքիայում հայտնի երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին:
«Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և ըստ իս՝ խարիզմատիկ դեմքը Արմինե Հարությունյանն է: Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, նա այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»,-ասել է նա: