Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները: Հռիփսիմեն նաեւ արձագանքում է, թե լավ, թե վատ մեկնաբանություններին։

Հռիփսիմեն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում ներկայացել է շքեղ, երեկոյան կերպարում։ Հռիփսիմեն կրում  է կանաչ երանգի, փայլուն զգեստ։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։ Կադրին կից երգչուհին գրառում չի կատարել, սակայն երկրպագուները մեկնաբանությունների հատվածը ողողել են դրական խոսքերով ու հաճոյախոսություններով։

 

Օրեր առաջ հրապարկված կադրերում երգչուհին արտահայտիչ շպարով էր՝ ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Երգչուհին պարզ սանրվածք էր ընտրել, իսկ լուսանկարը մեկնաբանված չէր։ Հետեորդներին Հռիփսիմեի կերպարը դուր է եկել, նրանք հաճոյախոսություններ են արել երգիչ Մարտին Մկրտչյանի կնոջը։ «Գեղեցկուհի»,- գրել էր օգտատերերից մեկը։