Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:
Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է աշնանային կերպարում։ Ժաննան կրում է սեւ վերնաշապիկ, նույն երանգի կաշվե բաճկոն։ Կադրում դերասանուհին կերպարանք է ընդունել նստած։ Գեղեցիկ շպարով է․ արտահայտիչ աչքեր, նուրբ երանգի շրթունքներ։ Հրապարակմանը կից Ժաննան գրել է․ «Ողջույն մեկ այլ կողմից»։