Life.panorama.am-ն այսօր զրուցել է հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ: Նա սիրվեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Սյուզկայի կերպարով, ինչի արդյունքում նրա երկրպագուներից շատերը նրան դեռ հիշում են այս անունով: Դերասանուհին զրույցի ընթացքում պատմեց աշխատանքային թիմի, իր անձի շուրջ շրջանառվող բամբասանքների, անձնական կյանքի ու չար մարդկանց նկատմամբ իր վախի մասին:
-Ժաննա,«Հարազատ թշնամի» հեռուստասերիալն արդեն ավարտված է, որում դուք մարմնավորում էիք ոչ
գլխավոր դերակատարներից մեկին: Տպավորություն էր, որ Ձեզհամար գլխավորը սերիալում ընդգրկված լինելն է, այլ ոչ թե դերը:
-Այո՛, ես շատ եմ սիրում այս թիմը: Այս նախագծում աշխատեցի մեկ տարի, բայց անգամ չնկատեցի, թե ինչպես անցավ այդ մեկ տարին, դա առողջ ու լավ մթնոլորտի արդյունքն էր: «Հարազատ թշնամի» հեռուստանովելն արդեն ավարտված է և ևս մեկ անգամ ևս ուզում եմ շնորհավորել Դիաննա Գրիգորյանին և այս նախագծի ողջ թիմին հաղթական ավարտի համար: Իսկ ինչ վերաբերվում է հեռուստասերիալում մարմնավորածս դերին, ապա պետք է նշեմ, որ ինձ համար կարևոր չէ իմ դերը երկրորդական է, թե գլխավոր, քանի որ, ըստ իս, յուրաքանչյուր կերպար ունի ասելիք և այն մարմնավորելիս քեզ շատ բաներ է սովորեցնում: Ի վերջո, թե՛ փոքր, թե՛ մեծ դերի դեպքում աշխատանքի բնույթը նույնն է և ես հաճույքով եմ այն կատարում:
Շարունակությունը` այստեղ: