Դեպրեսիան բնորոշ է և՛ կանանց և՛ տղամարդկանց, սակայն ախտանիշները կարող են տարբեր լինել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի քիչ են հակված բարձրաձայնել այդ մասին, առավել ևս՝ դիմել բժշկի: Դա է պատճառը, որ շատ տղամարդկանց մոտ առկա է չախտորոշված դեպրեսիա:
Դեպրեսիա ունեցող տղամարդկանց մոտ կարող են նկատվել հետևյալ վարքագծաին փոփոխությունները:
Խուսափում են ընտանիքի անդամներից և մեկուսանում հասարակությունից,
Գերծանրաբեռնվում են աշխատանքով՝ ժամանակ չտրամադրելով հանգստին,
Հարաբերություններում դառնում են ավելի իշխանատենչ և ըմբոստ,
Չարաշահում են ալկոհոլը կամ թմրանյութեր օգտագործում,
Աշխատանքային և ընտանեկան պարտականությունները դժվարությամբ են կատարում,
Ցուցաբերում են ռիսկային վարքագիծ, օրինակ՝ խաղամոլություն, վտանգավոր սեռական կապեր,
Կարող են ինքնասպանության փորձ կատարել:
Ճիշտ է, դեպրեսիան հոգեկան առողջությանն է վերաբերում, բայց ունի նաև ֆիզիկական դրսևորումներ: Դրանք են՝
գլխացավ,
ծանրություն կրծքավանդակում,
մեջքի և հոդերի ցավ,
մարսողական խնդիրներ,
hոգնածություն,
քնկոտություն կամ անքնություն,
տագնապի և անհանգստության զգացում,
քաշի չհիմնավորված կորուստ,
ուտում են չափից շատ կամ քիչ:
Ե՞րբ դիմել բժշկի
Ձեր կամ ձեր մտերիմների մոտ վարքագծային և ֆիզիկական վերոնշյալ փոփոխությունները նկատելու դեպքում հարկավոր է դիմել բժշկի, քանի որ մեծ է հավանականությունը, որ առկա է դեպրեսիա: Վերջինիս անտեսումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ընդհուպ՝ մինչև ինքնասպանության:
Բուժումը
Դեպրեսիան բուժելու տարբեր եղանակներ կան: Հետազոտության արդյունքում բժիշկը խորհուրդ կտա բուժման այն տարբերակը, որն ամենից շատ է համապատասխանում հիվանդին:
Բուժման եղանակներն են՝
դեղորայքային,
հոգեթերապիա կոգնիտիվ,
վարքագծային թերապիա (CBT):
Շատ կարևոր է համբերությամբ զինվել, երբ ձեր մտերիմը տառապում է դեպրեսիայով, քանի որ հաճախ դեպրեսիայի առաջացրած վարքագծային փոփոխությունները կարող են հանգեցնել հարաբերությունների վատթարացմանը: Փորձե՛ք առանց քննադատության քննարկել նրան տանջող խնդիրները: