Օրվա ընթացքում մի քանի արմավի օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ արմավը սննդարար է, պարունակում է նյութեր, որոնք կարող են պայքարել փորկապության, աղիքային խնդիրների, անեմիայի, դիարեայի և մի շարք այլ խնդիրների դեմ:
Արմավը պարունակում է կալիում, պղինձ, բջջանյութ, B6 վիտամին, մագնիում, մանգան: Օրվա ընթացքում 3 արմավ օգտագործելը կօգնի օրգանիզմը հագեցնել այս նյութերով:
Արմավը կօգնի լավացնել նաև նյութափոխանակության համակարգի աշխատանքը, ինչը շատ կարևոր է ինքնազգացողության համար: Քանի որ արմավը բջջանյութ է պարունակում, կարող է նվազեցնել փորկապության, աղիների հետ կապված մի շարք խնդիրների զարգացման հավանականությունը: Այս կօգնի նաև թութքի դեմ պայքարում:
Արմավը հակաբորբոքային ազդեցություն է ունենում, քանի որ բավարար քանակավ մագնիում է պարունակում: Այս տարրն օգնում է պայքարել հոդերի և մկանային ցավերի դեմ: Մագնիումը կարևոր է նաև զարկերակային ճնշման կարգավորման համար, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Կալիումը նպաստում է ուղեղի աշխատանքին, կարևոր է զարկերակային ճնշման նվազման համար: