4-ամյա բրիտանացի մոդելն այլևս չգիտի, թե ինչպես զարմացնի իր աշխատանքի հավատարիմ երկրպագուներին: Խորը լանջաբացվածքներով զգեստները և լողազգեստները չափազանց կանխատեսելի են դարձել, ուստի այս անգամ աղջիկն անսպասելի մոտեցում է ցուցաբերել խնդրին:

Instagram-ում տեղադրված իր նոր լուսանկարներում Դեմի Ռոուզը համատեղել է զգեստապահարանի երկու սիրված հանդերձանքները՝ զգեստ և բիկինի: Բայց որոշ փոփոխություններով. բացակայել է լողազգեստի տոպը, իսկ զգեստը եղել է մեծ անցքերով ցանցից: Որպեսզի ինչ-որ կերպ թաքցնի այն, ինչը սոցցանցը կարող է խստորեն արգելել, Դեմին պառկել է որովայնի վրա և արձակել վարսերը:

Սև հանդերձանքը շքեղ տեսք ունի աղջկա արևայրուքով մաշկի վրա, իսկ մուգ շագանակագույն երանգներով նրա դիմահարդարումը լրացնում է ճակատագրական գեղեցկուհու կերպարը: Հսկայական ականջողները խաղացկուն տեսք են տվել մոդելին:

Նկարների տակ Դեմին գրել է. «Հրեշտակային էներգիա» և հրեշտակի պատկերով էմոջի ավելացրել: Ցանցի օգտատերերը հիացել են հրապարակումով և բազմաթիվ հաճոյախոսություններ գրել մեկնաբանություններում:

Դեմի Ռոուզը հայտնի բրիտանական մոդել է, որն աշխատում է հիմնականում ԱՄՆ-ում, բայց նկարահանվում է ամբողջ աշխարհում: Նա Instagram-ում 10.4 միլիոն հետևորդ ունի:

 

 

Фото © Instagram/demirosemawby