«Միսս Մոսկվա 2015» գեղեցկության մրցույթի հաղթող Օքսանա Վոյեվոդինան վաճառել է ամուսնական մատանին, որը նրան էր նվիրել Մալայզիայի նախկին թագավոր Քելանթան Մուհամմեդ 5-րդը։ Այս մասին հայտարարել է հենց Վոյեվոդինան, ըստ Daily Mail-ի փոխանցման։ Նա ասել է, որ մատանին վաճառել է, որպեսզի վճարի շվեյցարական կլինիկայի ծախսերը, որտեղ նա բուժվել է՝ հղիությունը պահպանելու համար։ Կինը միայն ասել է, որ մատանին վաճառել է իր իսկական արժեքից երեք անգամ ավելի քիչ արժեքով։

Հիմա Վոևոդինան նոր պահանջներ է ներկայացրել Մուհամադին: Նա առանձնատուն է պահանջում Լոնդոնում, որն արժե 640 մլն ռուբլի, ևս մեկ տուն՝ Մոսկվայում, որի արժեքը 96 մլն ռուբլի է, ու այս ամենից բացի՝ ամսական 1․9 մլն ռուբլի' նրանց որդու՝ Լեոնի դաստիարակության և խնամքի համար: