Ջեյ Լոն կրկին նորաձևության իսկական շոու է կազմակերպել Նյու Յորքի փողոցներում: Լուսանկարիչները նկարել են երգչուհուն խելահեղ փայլուն կարմիր զգեստով: Միդի երկարության, լայն թևերով, 80-ականների ոճով զգեստն այնպես էր գրկում աստղի մարմինը, որ դրանով քայլելը պարզապես անհնարին էր դառնում:
Ջենիֆերն այնպես էր շորորում նեղ զգեստով, որ ամեն մի քայլի հետ թվում էր շորը նրա վրա կպայթի: Մի քանի անգամ Ջեյ Լոն քիչ էր մնում ընկներ:
Ի դեպ, Alex Perry-ի դիզայներական այս գլուխգործոցը 2400 դոլար արժե: