Ելենա Ստեպանենկոն եւ Եվգենի Պետրոսյանն ամուսնալուծվել են նախորդ տարի։ Բաժանման պատճառ են անվանում կատակերգուի օգնականին՝ Տատյանա Բրուխունովային. նա 74-ամյա արտիստից երիտասարդ է 44 տարով։ Պետրոսյանի եւ Ստեպանենկոյի ունեցվածքի բաժանումը շարունակվում է մինչ այժմ։

Վերջրես Պետրոսյանն Instagram-ում հայտնել է, որ հասանելիություն չունի իր իրերին, ձեռագրերին, համակարգչին (ամենին, ինչ մնացել է բնակարանում, ուր այժմ ապրում է նրա նախկին կինը), ինչն իրեն խանգարում է նորմալ աշխատել։

Արվեստի գործերի հավաքածուն, որը հավաքվել է ամուսինների կողմից, ըստ դատարանի որոշման,  հանձնված է Ելենա Սռեպնենկոյի պահպանությանը։ Ստեպանենկոն Պետրոսյանին թույլ չի տալիս մուտք գործել այդ բնակարան։ Ասում են՝ հումորիստների հավաքածուն փոքրիկ Տրետյակովյան թանգարան է հիշեցնում, որը բավարար է մի քանի սերնդի համար։

«Պետրոսյանի հավաքածուի կտավներից մեկը միայն՝ Իվան Այվազովսկու բնօրինակը՝ «Ծովում լուսնկա գիշերին», գնահատվել է մեկ մլն դոլար։ Փորձագետներն ավելի վաղ հաստատել են կտավի իսկությունը։ Ընդ որում, մեկ մլն դոլարը միայն աճուրդային մեկնարկային գինն է։ Հնարավոր է, այն գնեն ավելի թանկ գնով»,- հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

 

Ըստ հրատարակության տվյալների՝ առկա է նաեւ Կանդինսկու աշխատանք, որը գնահատվում է կես մլն դոլար (թեեւ այժմ դրա գինը, հավանաբար, աճել է)։ Հավաքածուում առկա են նաեւ Պոլենովի, Մատիսի, Ցադկինի, Մարկ Շագալի եւ Կազեմիր Մաեւիչի աշխատանքներ։