Խոյ

Խոյերի համար չափազանց կարեւոր է կյանքի ուղեկից ունենալը, բայց, միաժամանակ, նրանց դուր է գալիս մտածել, որ ոչ ոքից կախված չեն: Խոյերը սովորաբար ամուսնանում են 20 տարեկանին մոտ եւ երջանիկ են լինում:

Ցուլ

Ցուլերի համար միշտ առաջնահերթն ընտանիքի կայունությունն է: Հարաբերություններ, ամուսնություն եւ սիրած էակ, որն իրենց կսպասի տանը. սա հենց այն է, ինչին ձգտում են Ցուլերը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորաբար ամուսնանում են 25 տարեկանում:

Երկվորյակ

Երկվորյակները երազում են այնպիսի սիրո մասին, որը կգերազանցի իրենց բոլոր ռոմանտիկ ակնկալիքները: Նրանք իրենց կյանքի ուղեկցին բավական վաղ են հանդիպում, բայց ուշ են ամուսնանում՝ 35 տարեկանում:

Խեցգետին

Խեցգետիններն իրենց կյանքի ուղեկցին գտնում եւ ամուսնանում են 30 տարեկանում:

Առյուծ

Չնայած Առյուծները սիրառատ են, նրանց շատ ժամանակ է պետք՝ այն միակին գտնելու համար, որի հետ ցանկանում են ամուսնանալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորաբար ամուսնանում են 30 տարեկանում:

Կույս

Կույսերի համար կյանքում ամենակարեւորն ընտանիքն է, այդ պատճառով նրանք հնարավորինս վաղ են ամուսնանում: Սովորաբար՝ 20-25 տարեկանում: Ընտանեկան կենցաղը միայն երջանկություն է բերում Կույսերին:

Կշեռք

Կշեռքները սիրառատ են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վաղ են ամուսնանում՝ 20 տարեկանում: Նրանք նաեւ աստղագիտության երկրպագու են եւ հաճախ նկատում են, որ Կենդանակերպի իրենց նշանի մասին գրվածը ճշմարտություն է:

Կարիճ

Կարիճները սովորաբար մինչեւ հասուն տարիք անկախ են ուզում մնալ: Ամեն դեպքում, կրքոտ էությամբ Կարիճները կարող են տրվել զգացմունքին եւ բավական վաղ ամուսնանալ: Նրանք ամուսնանում են կա՛մ 20 տարեկանում, կա՛մ 35-ից հետո:

Աղեղնավոր

Մի փորձեք շտապեցնել Աղեղնավորին, եթե ուզում եք ապագայում ամունանալ նրա հետ, քանի որ նրա համար չափազանց կարեւոր է զգալ սեփական ազատությունը: Աղեղնավորի համար ամուսնության կատարյալ տարիքը 30-ն է:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար կարեւոր է մինչեւ ամուսնությունը հարմարավետ ու անվտանգ զգալ ընտրյալի կողքին: Նրանք պետք է հասկանան, որ կարող եք համակերպվել իրենց ամենամութ կողմերին: Այծեղջյուրների համաև 25-30 տարեկանը կատարյալ տարիք է ամուսնության համար:

Ջրհոս

Ջրհոսներն առանձնանում են էներգիայով եւ էնտուզիազմով: Նրանց խորհուրդ չի տրվում ամուսնանալ վաղ տարիքում, սակայն, չնայած դրան, Ջրհոսները հաճախ տրվում են զգացմունքներին եւ ամուսնանում 20 տարեկանում:

Ձկներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին լուրջ հարաբերությունները կարող են վախեցնել, այդ պատճառով նրանք կամուսնանան, երբ պատրաստ լինեն: Հիմնականում Ձկներն ամուսնանում են 30 տարեկանում:

 

Աղբյուրը՝ Klubber.ua

 

Հետևեք NEWS.am STYLE-