Խոյ

Յուրաքանչյուր հանգստյան օրվա համար նոր ծրագիր ունենալ, երկուսով ճամփորդել, նորովի ճանաչել զուգընկերոջը, այցելել նոր ռեստորաններ և սրճարաններ:

Ցուլ

Զգալ, որ քո զուգընկերը քեզ հետ նույն ալիքի վրա է, երբեք նրան չխանդել և ամեն օր հաղորդագրություններ ստանալ այն բովանդակությամբ, որ դուք առանց իրար կյանք չունեք:

Երկվորյակ

Միասին ժամանակ անցկացնել ուրախ միջավայրում, բարեկամների ընկերակցությամբ: Խոր ինտելեկտուալ զրույցներ ունենալ մինչև լույս և զգալ, որ յուրաքանչյուր օր իմաստալից է:

Խեցգետին

Լինել նրա կողքին, ով կարողանում է կարդալ քո տրամադրությունը, քեզ կես խոսքից հասկանալ: Օրվա ընթացքում անընդհատ միմյանց կողքին լինել, ամենապարզ գործերն անգամ միասին անել:

Առյուծ

Միասին երկար ժամանակ անցկացնել, բայց ունենալ նաև առանձնանալու օրեր: Քո կողքին պետք է լինի շատ խելացի մեկը, որ կարողանա հետաքրքրել քեզ իր զրույցներով:

Կույս

Մարդ, որ կարողանա ամենաբարդ պահերին հանգստացնել քեզ: Պարզ, հասկանալի հարաբերություններ, որ երկուսդ էլ ձգտեք միշտ միասին լինել:

Կշեռք

Միասին ակտիվ ժամանակ անցկացնել և երկուսով հաճախակի ինչ-որ տեղ գնալ: Մի՛ մոռացեք, որ յուրաքանչյուր զույգ պետք է ինչ-որ բանի ձգտի, զարգանա:

Կարիճ

Քեզ պետք են այնպիսի հարաբերություններ, որտեղ ամեն ինչ պարզ է, և վստահության խնդիր չկա: Դու ամեն ինչ գիտես քո զուգընկերոջ մասին՝ ներառյալ մանկապարտեզի դաստիարակչուհու անուն-ազգանունը:

Աղեղնավոր

Հումոր, ինքնատիպություն, զուգընկերոջ մասին նոր բան իմանալու ցակություն. ահա երջանկության քո բանաձևը:

Այծեղջյուր

Ներդաշնակ հարաբերությունների համար քեզ համար կարևոր է, որ կողքիդ լինի մեկը, ով կհասկանա քո նուրբ հումորը: Բացի դրանից՝ նա նաև պետք է լինի նպատակասլաց և հավատա, որ անհաղթահարելի պատնեշներ չկան:

Ջրհոս

Երկուսդ էլ պիտի կարևոր բաներից խոսեք: Ձեր հարաբերություններում տեղ չունեն խանդը, անվստահությունը, քանի որ երկուսդ էլ բավականաչափ անկախ եք:

Ձկներ

Միշտ սպասել ռոմանտիկ անակնկալների, կարևոր է, որ զուգընկերը կարողանան լսել ձեր զրույցը և զգա դրական լիցքերը: