1. Անցյալն անցյալում թողեք: Մեկ անգամ եւ ընդմիշտ փակեք դուռը դեպի անցյալ: Շատ կարեւոր է նոր հարաբերություններ սկսել մաքուր էջից: Հակառակ դեպքում անհնար կլինի 100 տոկոսով լինել ներկայիս զուգընկերոջ հետ: Բացի այդ, ջանացեք երբեք ձեր ներկայիս զուգընկերոջը չհամեմատել նախորդի հետ:
2. Երջանկությունը Ձեզնից է սկսվում: Երջանկությունն ամփոփված չէ ինչ-որ գործողությունում, ինչ-որ բանի հասնելու կամ ինչ-որ բանի տիրապետելու մեջ: Ոչ նորաոճ իրերը, ոչ փողը Ձեզ երջանիկ չեն դարձնի, քանի դեռ Դուք չեք որոշել երջանիկ լինել:
3. Շփում եւ վստահություն: Դուք պետք է կարողանաք Ձեր զուգընկերոջ հետ քննարկել Ձեզ հետաքրքրող հարցերը, վերաբերի դա սեքսին, ապագայի պլաններին թե Ձեր վախերին: Եվ վստահությունը շատ կարեւոր է: Դուք պետք է ոչ միայն վստահեք Ջեր զուգընկերոջը, այլեւ արժանի լինեք նրա վստահությանը:
4. Կամ Ես, կա Նա եւ կանք Մենք: Դուք ոչ միայն ինչ-որ մեկի կինը կամ ամուսինն եք, դուք սեփական անհատականությունն ունեք: Կարեւոր է, որ Դուք ձեզ թույլ տաք երբեմն ինչ-որ բաներ անել հենց ձեզ համար: Սակայն Դուք պետք է զբաղմունքներ ունենաք, որով Դուք միասին եք զբաղվում: Չէ որ, ի վերջո, դուք ամուսնացած եք: Գտեք այդ հավասարակշռությունը «ես»-ի եւ «մենք»-ի միջեւ:
5. Ամուսնությունը միշտ պետք է առաջին տեղում լինի: Ամուսնությունը մարդկանց միջեւ ամենաամուր կապն է համարվում: Երեխաները մեծանում են եւ լքում են ծնողներին, ընկերները հայտնվում են եւ անհետանում, ժամանակը փոխվում է: Կանայք, որոնց համար ընտանիքում գլխավորը երեխաներն են, ի վերջո նրանց թույլ չեն տալիս աճել եւ անկախ դառնալ: Հասկացեք, երեխաները պետք է լքեն տունը: Այդ պատճառով Ձեզ համար առաջին տեղում պետք է լինի Ձեր ամուսնությունը:
6. Միշտ հիշեք այն գլխավոր պատճառը, որի համար Դուք ամուսնացել եք: Դուք նրա համար չեք ընտանիք ստեղծել, որ շաբաթը վաթսուն ժամ աշխատեք, իրար տեսնեք օրական 2 ժամ, ոչ նրա համար, որ գնեք նոր մեքենա, լավագույն տունը կամ այլ ձեռքբերումներ: Դուք ամուսնացել եք, որ իրար հետ կիսեք կյանքը, ոչ թե հաշիվները: Դուք ամուսնացել եք, որովհետեւ սիրել եք իրար:
Աղբյուրը` Creu