Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանկրաները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:
Երգչուհին իր Instagram-ի Stories բաժնում, որ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է տեղադրել՝ հերթական անգամ ցուցադրելով իր գայթակղիչ կերպարը։ Կադրն արված է լողավազանի մոտ։ Իվետան քույրիկի եւ երկու տղաների հետ է, կրում է սեւ գույնի լողազգեստ։ Հանգիստը նկարագրող կադրին կից երգչուհին անգլերեն լեզվով գրել է․ «Ընտանեկան լուսանկար»: