Երգչուհի Իվետա Մուկուչյանը Ինստագրամում լուսանկար է հրապարակել Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցած «Հպարտության շքերթից»:
Լուսանկարին կից երգչուհին գրել է. «Ես մնացել եմ երկու աշխարհի արաքնում. մեկը չի ընդունում նրանց, ինչպիսին իրականում կան և նրանք, ում համար մեկ է... լինելով հետերոսեքսուալ, իմանալով և հարգելով իմ արմատները և լինելով խիստ իմ սեփական առաջնահերթությունների նկատմամբ' չի նշանակում չընդունել ուրիշ մարդկանց, ովքեր չեն ապրում ինչպես ես: Ե՞րբ եք սա հասկանալու»:
Նշենք, որ Ֆեյսբուքի իր հաշվում հրապարակված լուսանկարին կից երգչուհին տեղադրել է նաև ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշը: