Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելա Հադիդը հանրության մեջ հայտնվել Է բաց հագուստով: Պապարացիների լուսանկարները հրապարակել Է Vogue-ը:
Հադիդը Լոնդոնի փողոցներ Է դուրս եկել Burberry նորաձևության տան ցուցադրությունից հետո, որին նա մասնակցել Է նորաձևության շաբաթի շրջանակներում: Նա հագել Էր Holzweiler-ի բեժագույն պլաշչ և երկնագույն ազատ ջինս:
Սակայն լուսանկարիչների ուշադրությունը գրավել Է փայլուն թափանցիկ կտորից կարված սպիտակ տոպը, որի տակ երևում Է աղջկա մերկ կուրծքը: Իր կերպարը թոփ-մոդելը լրացրել Է սուրքիթ կոշիկներով, ուսապայուսակով, ձվաձև արևային ակնոցով և պարանոցին՝ խոշոր օղակներով շղթայով: