ԽՈՅԵՐ
Այսօր դուք դժվարությամբ կկարողանաք ձեր մտքերը ներկայացնել սիրելիին, այդ պատճառով էլ կամ նա ձեզ ընդհանրապես չի հասկանա կամ էլ սխալ կհասկանա: Բայց եթե նա, իսկապես, փորձի, կարող է անգամ կես բառից հասկանալ ձեզ:
ՑԼԵՐ
Այսօր դուք կերազեք ազատ հարաբերությունների մասին, որպեսզի ոչ մի պարտավորվածություն չունենաք սիրելիի նկատմամբ: Բայց այդ դեպքում պետք է պատրաստ լինեք, որ ձեր սիրելին էլ ձեր կողմից հենց այդպիսի վերաբերմունք կպահանջի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին անգամ մեկ վայրկյանով չի ցականա ձեզ մենակ թողնել: Դա ձեզ կբարկացնի: Անախորժություններից խուսափելու համար, պարզապես, բացատրեք նրան, որ դուք էլ երբեմն ազատության կարիք ունեք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր լավ կլինի շատ բարեսիրտ լինեք ձեր սիրելիի նկատմամբ: Նրա հետ չարժի անիմաստ տեղը վիճել: Միեւնույն է այդպես էլ ոչ մի համաձայնության չեք գա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա օգնել ձեզ` թե հոգեպես, թե ֆիզիկապես: Հնարավոր է` նա օգնելու փոխարեն երբեմն խանգարի ձեզ, բայց խոստովանեք` կարեւորը ազնիվ ցանկությունն է:
ԿՈՒՅՍԵՐ
Դուք մինչ օրս ձեր սիրելիին այնպես եք վերաբերվում, ինչպես ձեր ծանոթության առաջին իսկ օրվանից: Սակայն նրա վերաբերմունքը փոքր-ինչ փոխվել է: Միգուցե, պետք է վերանայե՞ք ձեր հարաբերությունները:
ԿՇԵՌՔՆԵՐ
Շուտով դուք կհասկանաք, որ ձեր կեսի պահանջներն այնքան են մեծացել, որ դուք այլեւս չեք կարողանում համապատասխանել դրանց: Պարզապես, պետք է նրան հասկացնեք ավելի համեստ լինել ցանկությունների մեջ:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր դուք մի քիչ շփոթված կխոսեք, ինչի պատճառով ձեր սիրելին, միգուցե, ձեզ սխալ հասկանա: Սակայն դուք այնքան երկար ժամանակ եք միասին անցկացրել, որ կարծում ենք` միմյանց պետք է կես բառից էլ հասկանաք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ խորհուրդ է տրվում ավելի առողջարար բանով զբաղվել, քան հեռուստացույց դիտելն է: Օրինակ` գնացեք արշավ, թեեւ դժվար, թե ինչ-որ մեկը կարողանա ընկերակցել ձեզ, եթե, իհարկե, ձեր սիրելին ամեն ինչ մի կողմ չդնի հատուն իր սիրած անձնավորության:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր հարաբերությունների մանրամասները կկարողանաք քննարկել միայն հեռախոսազրույցի միոցով: Եթե անգամ հաջողվի միմյանց հանդիպել, ապա դա կլինի միայն երեկոյան:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր պետք չէ զբաղվել երկրորդ կեսի փնտրտուքներով: Իսկ եթե արդեն գտել եք ձեր սիրելիին, մի փորձեք նրա համար նվեր ընտրել. այսօր այնքան էլ հարմար օր չէ նման բաների համար:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին իրեն շատ տարօրինակ եւ անկանխատեսելի կպահի: Մի շտապեք հույսը դնել տրամաբանության վրա: Այսօր դա ձեզ չի օգնի, ավելի լավ է` կիսեք նրա խենթությունը: