ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս կինոդիտում կազմակերպել։ Պարտադիր չէ, որ խորը հոգեբանական կամ բարձր ինտելեկտուալ ֆիլմ դիտեք։ Կարեւորը, որ սիրելի էակի կողքին լինեք, հետո քննարկեք ֆիլմը եւ գաք ընդհանուր համաձայնության։

ՑԼԵՐ

 

Սեպտեմբերի 1-ին հնարավոր է սկսեք մտածել նոր հոբբիի մասին, ինչն այնքան էլ դուր չի գա սիրելի էակին։ Փորձեք հասկանալ, թե ինչու է նա այդքան բացասաբար վերաբերում դրան։ Եթե նրա փաստարկները համոզիչ չլինեն, ուրեմն սկսեք իրականացել ձեր միտքը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրը բարենպաստ է միասին գնումներ կատարելու համար։ Հիանալ հնարավորություն է ստեղծվել նոր հեռուստացույց, կահույք կամ բնակարան գնելու համար։ Այսօր կգտնեք այն, ինչ փնտրում էիք։ Գումարից բացի, չմոռանաք նաեւ ձեզ հետ վերցնել բարձր տրամադրությունն ու ժպիտը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր երջանկությունը վտանգված է։ Բավական է ընդամեն մի թեթեւ քամի եւ այն կարող է անհետանալ։ Ձեր սիրելի էակը չի հասկանում երջանիկ հարաբերությունների արժեքը, ուստի, ավելորդ չի լինի եւս մեկ անգամ հիշեցնել նրան։ Թող որ նա նույնպես սկսի փայփայել այն, ինչ այդքան կարեւոր է ձեզ համար։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր նախկին սիրեցյալը հիշելու է ձեր մասին եւ ցանկանալու է հետ բերել ձեզ՝ ամեն ինչ սկսելով նոր մաքուր էջից։ Սակայն դուք հիշում եք, թե ինչերի է նա ընդունակ եւ թույլ չեք տա դա։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի դուրս գալ այն իրավիճակից, որի առաջ կանգնել եք։ Տրամաբանությունը, իմաստուն խոսքերը եւ այլոց խորհուրդները կասեն մի բան, իսկ ձեր սիրտն ու ինտուիցիան կհուշեն մեկ այլ բան։ Իսկ թե ում է պետք հետեւել, դուք եք որոշում։

ԿՇԵՌՔՆԵՐ

Սիրելի էակի հումորն այսօր շատ սուր կլինի։ Մի վախեցեք, դա տեւական բնույթ չի ունենա։ Ի դեպ, աստղերը հուշում են որքան հնարավոր է շուտ համակերպվել այդ կատակներին, քանզի համատեղ կյանքի ընթացքում դրանք հաճախ կկրկնվեն։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի ձեզ հասկանալ, թե ինչ եք ակնկալում, որ նա անի, որպեսզի ձեզ ավելի լավ ու հարմարավետ զգաք։ Հետեւաբար, նա փորձելու տարբեր կերպ իրեն դրսեւորել եւ սխալներ թույլ կտա։ Բայց չի նշանակում, որ պետք է հիասթափվեք նրանից եւ սկսեք մեկ ուրիշին փնտրել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սեպտեմբերի 1-ին սիրելի էակը նույն միտքը մի քանի անգամ կրկնելու է։ Սակայն բարկանալու փոխարեն աստղերը հուշում են անել նույնը։ Այդպես դուք իրար ավելի լավ կհասկանաք եւ միասին կբարկանաք։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Վերջին շրջանում անձնական կյանքում լարվածություն է նկատվում։ Հայտնի չէ՝ արդյոք հարաբերությունները կշարունակվեն, թե հիասթափություն եւ բաժանում է սպասվում։ Ամեն ինչ հենց ձեր ձեռքերում է։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի շփվել սիրելի էակի հետ։ Բայց դա անխուսափելի կլինի։ Իսկ թե ինչպես եք պատրաստվում անել դա, հարկավոր է արագ որոշել, այլապես դուք վտանգի կենթարկեք  ձեր հարաբերությունները։

ՁԿՆԵՐ

Սեպտեմբերի 1-ին սիրելի էակը կցանկանա ինչ-որ ձեւով ուրախացնել եւ ժպիտ պարգեւել ձեզ։ Եվ ձեր օրը պայծառ, արեւոտ ու լուսավոր դարձնելու համար նա կանի հնարավոր ամեն ինչ։ Անպայման շնորհակալություն հայտնեք նրան դրա համար՝ չմոռանալով ջերմ համբույրի մասին։

 

 

 

 

 

Հետևեք NEWS.am STYLE