Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, Իսպանիայում արված լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջում տեղադրված կադրերում երգչուհին պատկերված է նավերի ֆոնին։ Նա երկար, զոլավոր զգեստ է ընտրել, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ գեղեցիկ թեւնոցներ, ինչպես նաեւ արեւային ակնոց։ Այս իրն, ի դեպ, կարելի է երգչուհու ոճի անբաժան մասը համարել։ Կադրերն արվել են «Suerte» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման ընթացքում։ Երկրպագուները գնահատել են երգչուհու կերպարը՝ նրան հաճոյախոսություններ գրելով։ «Շքեղ», «տաղանդավոր աղջիկ»,- գրել են հետեւորդները։

 

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր ամառային ու հմայիչ կերպարում։ Աստղիկ Սաֆարյանը դեղին զգեստ էր կրում, որը ուսի հատվածում բաց էր։ Երգչուհու կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ Ոճային երգչուհին վառ շպարով էր։