Օգոստոս ամիսը շատ հագեցած էր Դուեյն Ջոնսոնի համար։ Նա հասցրել է ներկայացնել «Ֆորսաժ»-ի հաջողված սփին-օֆը, ստացել տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանի կարգավիճակն ու ամուսնացել սիրելիի՝ Լորեն Հաշիանի հետ։
Արարողությունն անց է կացվել Հավայան կղզիներում՝ ծովի ափին։ Դրես կոդը եւս հավայան ոճում էր. կանայք եթերային զգեստներ էին կրում եւ ծաղիներինց պատրաստված ուլունքներ, իսկ տղամարդիկ՝ բազմագույն շապիկներ ու շորտեր։ Հատկապես սրտառուչ են Դուեյն Ջոնսոնի եւ փոքրիկ դուստրերի լուսանկարները, ինչպես նաեւ լուսանկարը, որում փեսացուն ու հարսնացուն բռնել են մայրերի ձեռքը։
Հիշեցնենք՝ Դուեյնը եւ Լորենը միասին են 2007թ.-ից։ 2015թ.-ի դեկտեմբերին ծնվել է նրանց դուստրը՝ Ժասմինը, իսկ 2018թ.-ի ապրիլին ՝ Թիանան։ Մինչ Լորենին հանդիպելը Դուեյնն ամուսնացած է եղել պրոդյուսեր Դենի Գարսիայի հետ, նրանք դուստր ունեն՝ Սիմոնան, որը օգոստոսի 14-ին չափահաս է դարձել։
Լուսանկարները՝ Instagram