Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարը սեւ-սպիտակ գունավորմամբ է։ Երիտասարդ մայրիկը շքեղ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, օգտագործել է «սեւ-սպիտակ լուսանկարչություն» հեշթեգը։ Էմմիի էջը ողողված է հաճոյախոսություններով։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել՝ գնահատելով նրա գեղեցկությունը։