Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել ու ներկայացրել իր գեղեցիկ ամառային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը լայն փողքերով ջինսե տաբատ է կրում։ Երգչուհին այն համադրել է ուսերի հատվածում բաց տոպի հետ։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկ կոշիկներն ու կապույտ պայուսակը։ Ոճային երգչուհին նախապատվություն է տվել նուրբ շպարին եւ աքսեսուարներին։ «Վերդարձ»,- այս գրությամբ է ուղեկցվում լուսանկարը։