Երկրպագուները լուսանկարը ֆոտոշոփով անհաջող խմբագրելու պատճառով ծաղրել են իրապատում շոուի աստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանին։ Նա Instagram-յան էջում համատեղ լուսանկար է հրապարակել քրոջ՝ պատմության ընթացքում ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենների հետ։

Ким Кардашьян и Кайли Дженнер

Քույրերը հագուստ են կրում, որը բաց է ոտքի հատվածում։ Ոմանք մեծացրել են լուսանկարն ու ինչպես հարկն է նայել նրանց ոտքերը, եւ բացահայտվել է զարմանալի փաստը։ Պարզվել է՝ լուսանկարում չգիտես՝ ինչու Քիմի ոտքին վեցերորդ մատն է հայտնվել։

Неудачный фотошоп сразу бросился в глаза фанатам звезд

«Ինչո՞ւ են ոտքիդ մատերը վեցը», «Ես սխալվո՞ւմ եմ, թե Քիմի ոտքի մատները վեցն են։ Բացատրեք, ես մոլորվել եմ։ Ես հաշվել եմ բազմաթիվ անգամներ»,- գրել են հեռուստաաստղի երկրպագուները։

Շուտով ամեն ինչ հստակեցվել է։ Պարզվել է, որ դա պարզապես ձախողում է, որն առաջացել է ֆոտոշոփով լուսանկարը մշակելուց հետո։

 

 

 

 

NEWS.am STYLE