Դերասանուհի Աննա Գրիգորյանը կիսվել է նոր լուսանկարներով, որոնք արվել են Շուշիում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան մուգ գույնի տոպ է կրում, որը համադրել է շագանակագույն տաբատի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ սպորտային կոշիկները։ Աննան արեւային ակնոց է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ես խաղաղ եմ իմ լեռների պես»։ Կադրում երեւում է գեղեցիկ բնությունը։
Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր ամառային, գայթակղիչ կերպարում։ Նա լողազգեստ էր կրում եւ առանց շպարի էր։ Կերպարն ամբողջացնում էր հետաքրքիր վզնոցը։ Աննան հրապարակմանը կից մեկնաբանություն չէր թողել։