Տպավորիչ աղջիկները Լոս Անջելեսում անցել են պոդիումով անկեղծ բիկինիներով և լողափային հանդերձանքներով: Լողազգեստների BEACHED հավաքածուն նախատեսված է 2020-ի ամառային սեզոնի համար:
Նոր հավաքածուում ցուցադրվել են միաձույլ լողազգեստներ և բարձր իրանով ռետրո ոճի լողազգեստներ, որոնք արդեն մի քանի տարի վստահորեն առաջատար դիրքերում են լողափային նորաձևության մեջ:
Այժմ թրենդային են անկեղծ բիկինիները:
Metro-ի հրապարակման համաձայն, տպավորիչ մոդելները պոդիումում քայլել են ոտաբոբիկ և չեն վարանել ցուցադրել իրենց գեղեցիկ կազմվածքը՝ օդային համբույրներ հղելով հյուրերին: Իսկ նրանց աչքերում կարելի էր նախանձի կայծեր հայտնաբերել: