Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։
Այս անգամ եւս դերասանը հետաքրքիր գրառում է արել։ Իր միկրոբլոգումհրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը զինվորական վերնազգեստ է կրում եւ մոխրագույն գլխարկ։ «Ֆեյքերի որսի սեզոնը հայտարարում եմ բացված»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։