Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Իր միկրոբլոգում հրապարակված նոր լուսանկարում դերասանը սեւ շապիկ է կրում եւ ակնոց։ «Ես ամեն ինչ գիտեմ»,- այս գրառմամբ է ուղեկցվում դերասանի հրապարակումը։ Հետեւորդներն, ինչպես միշտ, գնահատել են Մկրտիչ Արզումանյանի հումորն ու զվարճալի մեկնաբանություններ գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը բժշկի կերպարում էր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Իշխանամետ բուժում»։ Հետեւորդները նշեն էին, որ հիշում են դերասանի այդ դերը։

 

 

 

 

NEWS.am STYLE-