ԱՄՆ նախկին նախգահ Բիլ Քլինթոնի  դիմանկարը, որում նա պատկերված է մանուշակագույն զգեստով և կարմիր բարձրակրունկ կոշիկներով, զարդարել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի մանհեթենյան առանձնատունը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ 

 

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էպշտեյնը ինքնասպան է եղել 2019-ի օգոստոսի սկզբին՝ բանտում, որտեղ նա գտնվում էր անչափահասներին սեռական շահագործման ենթարկելու, նրանց մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։ 

Նկարում Քլինթոնը պատկերված է օվալաձև սենյակում։ Լուսանկարի հեղինակը նկարիչ Պետրին Ռայան Կլեյդն է։ Հայտնի չէ՝ այդ նկարը Էպշտեյնը գնել է, թե նկարի  կրկնօրինակը վաղուց կախված էր միլիարդատիրոջ առանձնատան պատից։ 

«Դա շատ սեքսուալ և պրովոկացիոն նկար էր։ Նկարում հաստատ Բիլ Քլինթոնն է։ Նա կապույտ զգեստով և բարձրակրունկ կոշիկներով էր, իսկ նրա ձեռքերը տարօրինակ դիրքում էին»,- այս մասին թերթին հայտնել է առանձնատանը այդ նկարը տեսած մի կին։ 

 

 

 

Ջեֆրի Էպշտեյն