37-ամյա նախկին մոդել Կարլա Բելուչին անցյալ տարի գլխավորում էր նորությունների շարքում շնորհվ հաջող խաբեության։ Բրիտանուհին ձևացրել է, թե դեպրեսիայի մեջ է, որպեսզի իրեն անվճար ռինոպլաստիկ վիրահատություն անեն։
Այժմ Կարլա Բելուչին որոշել է հոգալ իր 14-ամյա դստեր՝ Տանիշայի մասին։ «Տգեղները ոչ ոքի պետք չեն»,- ասում է Տանիշային մայրը, հորդորելով նրան պատրաստվել պլաստիկ վիրահատությունների։ Մոր կարծիքով, աղջիկը, իր տարբերություն իր որդիների, խելքով չի առանձնանում և կարող է հույս դնել միայն իր արտաքինի վրա, չփորձելով անգամ համալսարան ընդունվել։ Կարլան պատմել է, թե ում է աղջիկը ուզում նմանվել։ «Հիմա նրան դուր են գալիս Քարդաշյան ընտանիքի աղջիկները․ մեծ հետույք, կուրծք, հաստ շուրթեր»։
Կարլան ցանկանում է, որ աղջիկը մեծացնի կուրծքը և իր՝ իբրև հարթ հետույքի բրազիլական ձգումներ անի։ Այժմ Կարլա Բելուչին գումար է խնայում աղջկա արտաքինի համար։