Հանրաճանաչ երգիչ և դերասան Ռիկի Ոարտինն առաջին անգամ Instagram-ում ցուցադրել է յոթ ամսական դստեր՝ Լյուսիայի դեմքը: «Իմ աչքերի լույսը»,- գրել է նա նկարի տակ:
Անցյալ տարի արտիստն ամուսնացել է Ջոեն Յոսեֆի հետ: Դեկտեմբերին ծնվել է նրանց դուստրը փոխնակ մորից: Նա Մարտինի երրորդ երեխան է: 2008 թվականին փոխնակ մայրը ծննդաբերել է նրա երկվորյակ տղաներին՝ Մատեոյին և Վալենտինոյին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: