Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ամառային կերպարը։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում Լիլիթը սեւ հագուստ է կրում, որը համադրել է նուրբ վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։ «Եթե ինքդ քո մեջ չսպանես ալարկոտությունը, երբեք չես հասնի երազանքիդ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված էր որդու հետ. վերջինս ջերմ գրկել էր մարիկին։ Սիրառատ լուսանկարի մեկնաբանություններում Լիլիթը հաճելի օր էր մաղթել բոլորին ու գրել. «Եվ հիշեք՝ ամեն նոր օրը նոր հնարավորություն է ավելի լավը դառնալու ու մեր երազանքներին հասնելու համար»։

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

 


 Տպել