Սննդաբան Լիլիթ Բաբասյանը, որը վերջին շրջանում հանդես է գալիս Լիլիթ Բասյան անվամբ, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ հագուստ է կրում՝ տաբատ եւ բլուզ։ Նա հետաքրքիր գլխազարդ է ընտրել, երկար վզնոց, իսկ կերպարն ամբողջացնում է արտահայտիչ շպարը։ «Աշխատեք ձեզ վրա։ Դարձեք այն, ինչ ցանկանում եք։ Քանի դեռ հավատում եք ինքներդ ձեզ, ոչ ոք ու ոչինչ ձեզ չի կարող կոտրել»,- հրապարակումը մակագրել է նա։