Հրաշալի կառուցվածք, զգայուն ժպիտ և մեծ տաղանդ: Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին Հոլիվուդի ամենաերիտասարդ դերասանուհիներից է, ում քննադատները մեծ ապագա են կանխագուշակում: 28-ամյա դերասանուհու գեղեցկությունը և տաղանդը ծանր աշխատանքի արդյունք են, ինչի մասին փաստում է նաև ինքը՝ Ռոբին: Ինչպես հաղորդում է ELLE.ru-ն, Մարգո Ռոբին վերջերս պատմել է, թե ինչ սննդակարգի է հետևում՝ իդեալական կառուցվածք ունենալու համար:

Նախաճաշի բացակայություն
Դերասանուհին խոստովանում է, որ զբաղվածության պատճառով հաճախ չի հասցնում նախաճաշել: Ռոբիի մարզիչը՝ Դեյվիդ Հիգինսը, խորհուրդ է տալիս նույն կերպ վարվել այն կանանց, ովքեր ցանկանում են արագ նիհարել:

Արգելված մթերքներ

«Ես սիրում եմ գարեջուր, բուրգերներ և կարտոֆիլ ֆրի, բայց… Եթե ես հաճախ սնվեմ այդպիսի մթերքներով, իմ մարմինն ավելի վատ տեսք կունենա: Այդ պատճառով էլ, ամեն ինչում պետք է բալանս լինի: Ֆասթ-ֆուդի օգտագործումից հետո ես մի քանի օր ծոմ եմ պահում»,- ասել է դերասանուհին:

Սպիտակուցային ճաշ
Շիկահեր գեղեցկուհու սիրելի ճաշը կիտրոնի հյութի մեջ տապակված հավն է: Որպես խավարտ՝ դերասանուհին ուտում է լոլիկով և վարունգով աղցան:

Սպորտ
Դերասանուհին սիրում է վազել, սերֆինգ և շաբաթը մեկ զբաղվում է բռնցքամարտով: Ռոբիի մարզիչը վստահ է, որ հենց բռնցքամարտի շնորհիվ է, որ Մարգոն նման կառուցվածք ունի:

Համեղ ընթրիք
Ծանր աշխատանքային օրվանից հետո դերասանուհին սիրում է համեղ ընթրել: Նա հաճախ ուտում է սթեյք թունա ձկից: