1. Թող սեքսին մասնակցի ամբողջ մարմինդ. ձեռքեր, ոտքեր, մատներ, ծնկներ, ոտնաթաթեր, ատամներ, և ամենակարևորը՝ ուղեղ: Ուղեղը մարդու ամենաուժեղ էրոգեն գոտին է: Միացրու բոլոր հինգ զգայարաններդ, խորը շնչիր, տնքա, բացականչիր: Երբեք մի սահմանափակիր քեզ:
2. Եթե սեքսից հետո միզելու ցանկություն ունես, նշանակում է, որ ուրետրայի շրջանում հեղուկ է կուտակվում, և G կետը գտնելը դժվար չի լինի: Շոշափելիս այս գոտին նման է վերին քիմքին և գտնվում է հեշտոցի առջևի պատին' 2-4 սմ խորության վրա:
3. Վիբրատոր գնիր և գոնե մեկ անգամ դրանով օրգազմ ստացիր: Հավաստիացնում ենք՝ քո մասին շատ նոր բան կիմանաս: Որքան լավ ենք ճանաչում մեր մարմինը, այնքան հաճելի կլինի զուգընկերոջ հետ սեքսը:
4. Աշխատիր օրական մեկ անգամ օրգազմ ապրել: Թող այն նույնքան պարտադիր բան լինի, որքան ատամների մաքրումը կամ լոգանքը: Կարևոր չէ՝ զուգընկեր ունեք, թե չէ: Օրգազմը խթանում է արյան շրջանառությունը, բարելավում է մաշկի գույնը, տոնուսի մեջ է պահում ինտիմ մկանները, էնդորֆինների լիցք է տալիս: Բացի այդ այն փոքրիկ հոգեթերապիա է. երբ կինն օրգազմ է ապրում, նա մի պահ կորցնում է վերահսկումը, իսկ դա ժամանակակից կնոջ համար շատ օգտակար է:
5. Էրոտիկ գրականություն կարդա:
6. Սեքսը կոիտուս չէ, որի համար միշտ չէ, որ ցանկություն և ուժ կա: Մի եղիր պերֆեկցիոնիստ: Բավարարում ստանալու համար բազում այլ միջոցներ կան:
7. Բոլոր վիբրատորները չեն, որ հսկայական առնանդամների տեսք ունեն. գոյություն ունեն փոքրիկ սարքեր՝ ընկույզի չափ, որոնք կարող են ավելի մեծ հաճույք պատճառել:
8. Մի մոռացիր քսուքի մասին. սեքսը պետք է թաց լինի: Կան ջրային և սիլիկոնային հիմքի վրա լուբրիկատներ: Առաջինները լավ են սեռական ակտի, իսկ երկրորդները՝ ձեռքով ստիմուլյացիայի համար:
9. Էքսպերիմենտներ արա անկողնում:
10. Եթե երկար ժամանակ է, ինչ ամուսնացած եք, ապա աշխատեք գոնե շաբաթական մեկ անգամ սեքսով զբաղվել, անգամ եթե ցանկություն չունեք:
11. Երբ խոսում ես էրոտիկ ֆանտազիաների մասին, օգտագործիր «ես-հաղորդագրություններ»՝ «Ինձ դուր է գալիս, երբ ինձ այստեղ ես դիպչում…», «Կորցնում եմ ինձ, երբ ինձ համբուրում են այստեղ…»:
12. Մի մոռացիր էրոտիկ մերսումների մասին: