Մայամիում ապրող 26-ամյա Նատալիա Գարիբոտտը կարող է ինստագրամյան մեկ գրառման միջոցով աշխատել 315 հազար ռուբլի։ Նրա ընտանիքը շատ է հպարտանում դստեր հաջողություններով։ Նատալիան սովորական թեթևամիտ գեղեցկուհի չէ, նա ավարտել է Մայամիի համալսարանը՝ գործարար ձեռներեցության իրավունք մասնագիտացմամբ։ Այս մասին գրում է The Sun-ը։
Նատալիան շատ լավ գիտի շուկայի օրենքները և նրա կարծիքով ամենակարևորը սեփական գործողությունները ճիշտ պլանավորելն է։ Հենց այդ պատճառով էլ բլոգերը այժմ ունի 1,3 միլիոն հետևորդ և ամսական 25 միլիոն ռուբլի եկամուտ։
Նատալիան սկսնակ բլոգերներին խորհուրդ է տալիս գտնել սեփական անձի հետաքրքիր կողմերը, ինչը դուր կգա մարդկանց, և ներկայացնել հասարակությանը․ «Եթե մարդկանց դուր է գալիս Ձեր հետույքը, ուրեմն բլոգ վարեք դրա մասին, այլ ոչ թե ուտելիքի և ռեստորանների»,- կարծում է նա։