Քիմ Քարդաշյանի նմանակը`Քրիսթին Հեմը , տարեկան ավելի քան 10 հազար դոլար է վաստակում ժամադրությունների միջոցով: Քրիսթինը նույնպես հայուհի է և ապրում է Քալիֆորնիայում:
«Տղամարդիկ հանդիպում են ինձ հետ, քանի որ ես նրանց Քիմ Քարդաշյանին եմ հիշեցնում: Ես դրա հաշվին բավականին լավ գումար եմ վաստակում: Իմ ընտանիքը գիտի, թե ինչով եմ ես փող աշխատում ու դեմ չէ, քանի որ նրանք վստահում են ինձ: Ժամադրությունների ընթացքում մենք ընդամենը ընթրում ենք և զրուցում տարբեր թեմաների շուրջ, ուրիշ ոչինչ: »,- ասում է Քիմի նմանակը: Այս մասին գրում է dailymail.co.uk-ը: