Մի բաժակ գինին փրկել է բրիտանուհուն մահացու քաղցկեղից՝ ի ցույց դնելով հիվանդության ախտանիշները՝ գրում է Daily Mail:
Բրիտանիայի Նոթինգհեմ քաղաքի 25-ամյա բնակչուհի Լորեն Ֆիրենցան մի բաժակ գինի խմեցուց հետո ձեռքի վրա ցան է նկատել և քոր: Երբ այդ ախտանիշները կրկնվել են երկու ամիս անց, աղջիկը որոշել է դիմել բժշկի:
Պարզվել է, որ աղջկա աջ թոքում Հոջքինի լիմֆոմա է՝ չորրորդ փուլում։ Գինին առաջացրել է այս չարորակ ուռուցքի «դասական» ախտանիշները' քոր և տհաճ զգացում որովայնում։
Լորենը երեք ամսվա ընթացքում քիմիաթերապիայի 6 կուրս է ընդունել: Բժիշկներն ասել են, որ ուռուցքը անհետացել է, աղջիկը պետք է կրկնակի քիմիաթերապիայի կուրս անցնի, որպեսզի բացառվի կրկնվելը։
1in.am