Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը նախորդ տարի մայր է դարձել, կիսվել է ջերմ կադրերով:
Instagram-յան էջում գեղեցիկ մայրիկը հոլովակ է հրապարակել, որում ներկայացված են կադրեր որդու՝ Արեգի հետ զբոսանքից։ Քրիստինե Պեպելյանը սպորտային կերպարում է, իսկ հրապարակման մեկնաբանություններում մի քանի հեշթեգ է օգտագործել՝ «Արեգ», «Իմ սեր», «Երեւան ջան»։
Ավելի վաղ հրապարակված հոլովակում եւս երգչուհին պատկերված էր որդու՝ Արեգի հետ։ «Քեզ հետ կյանքս արեւով լցվեց, իմ արեւ... Իմ Արեգ»,- հրապարակմանը կից գրել էր գեղեցկուհի մայրիկը։ Հրապարակմանն արձագանքել էին բազմաթիվ օգտատերեր, այդ թվում հայտնիներ՝ փոքրիկին առողջություն ու երջանկություն մաղթելով։