Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը հայտարարել է, որ դեռ սեռական հակում ունի կանանց նկատմամբ։
Ապագա ամուսնու՝ 29-ամյա դերասան Լիամ Հեմսվորթի հետ դերասանուհին սկսել է հանդիպել դեռ 2009թ-ին։ Սիրահարները բաժանվել են, ապա՝ միավորվել։ Բաժանման շրջանում Մայլին սիրավեպ է ունեցել, այդ թվում ամերիկացի 29-ամյա մոդել Ստելա Մաքսվելի հետ։ Աստղի շատ երկրպագուների հետաքրքիր է՝ ինչպես է նրա կյանքը փոխվել ամուսնությունից հետո. Մայլին ամունացել է նախորդ տարվա ավարտին։
«Կարծում եմ՝ մարդկանց մոլորեցնում է փաստը, որ ես ամուսնացած եմ։ Իմ հարաբերությունները յուրօրինակ են։ Ես չգիտեմ՝ թույլ կտամ արդյոք ինչ-որ անգամ դրանց մասին հանրային կերպով պատմել, քանի որ դրանք բավական բարդ են, ժամանակակից, նոր, ես չեմ կարծում, որ հիմա մարդիկ պատրաստ են դա ընդունել»,- Elle-ին տված հարցազրույցում պատմել է ամերիկացի աստղը։
«Մարդիկ բուսակեր են դառնում հանուն առողջության, բայց բեկոնը, միեւնույնն է, շատ համեղ է, եւ ես դա գիտեմ»,- ընդգծել է երգչուհին։
Մայլի Սայրուսը դարձել Disney հեռուստաընկերության աստղը եւ երկու ալբոմ թողարկել «Հանա Մոնտանա» սերիալի երգերով։ Նա բազմաթիվ անգամներ հանգես է եկել ի աջակցություն ԼԳԲԹ հանրության միջոցառուներում 2019թ.-ին նա թողարկել է յոթերորոդ ստուդիական ալբոմը՝ «She Is Coming»։