Պասիվ խառնվածք
Նման խառնվածքով տղամարդիկ, որպես կանոն, պարողի կամ թեթեւ աթլետի կազմվածք ունեն: Նրանք հաճախ ընտրում են ռոմանտիկ կանանց. հանգիստ բնավորության պատճառով նրանց կյանքի հուսալի ուղեկից են համարում:
Պասիվ սեքսուալ խառնվածքով կանայք գեղեցիկ են. նրանք շքեղ մազեր ունեն, խոշոր աչքեր, նուրբ դիմագծեր: Պարադոքս է, բայց կանացի հորմոնների բարձր մակարդակը նպաստում է սեռական ախորժակի չափավորությանը: Նման կանայք երկարատեւ նախնական քնքշանքի կարիք ունեն:
Միջին խառնվածք
Նման խառնվածքով տղամարդիկ հեշտությամբ են կառավարում իրենց ցանկությունները: Նրանք կարող են կրքոտ լինել, բայց այդ կիրքը կառավարելի է: Սովորաբար նրանք խոշոր դիմագծեր են ունենում, մարմնի մասերի ներդաշնակ հարաբերակցություն:
Կանայք հազվագյուտ կայուն անձնական կյանք են ունենում: Նրանք արագորեն հարմարվում են ինչպես ակտիվ սեռական կյանքին, այնպես միայնությանը: Նրանք նույնպես հրաշալի կազմվածք ունեն, ուժեղ օրգանիզմ:
Ակտիվ խառնվածք
Նման խառնվածքով մարդիկ այնքան ձգող են, որ այդ ձգողականությանը դիմանալ պարզապես անհնար է: Նրանք վաղ են հասունանում, սեռական կյանք են սկսում մինչեւ անձնագիր ստանալը, իսկ հասուն տարիքում առանձնանում են նախանձելի պտղաբերությամբ: Ակտիվ խառնվածքով տղամարդիկ անհագ են, հմայիչ, երբեմն՝ կոպիտ: Նրանք միջահասակ են, ցածր ձայն ունեն, զարգացած մկանային զանգված, երբեմն էլ՝ կտրուկ դիմագծեր:
Կանայք բարձրահասակ չեն, պտղաբեր են, փարթամ կուրծք ունեն: Նրանց կրծքային ձայնը հիպնոսացնում է, էմոցիոնալ ծիծաղը՝ վարակում, իսկ մեկ րոպեում տասը օրգազմ ստանալու ունակությունը պարզապես նախանձ է առաջացնում: