Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

 

Այս անգամ հրապարկված լուսանկարում դերասանն արծաթագույն հագուստ է կրում եւ դեմքի զվարճալի արտահայտությամբ է։ «Սոֆիա ռոբոտի հայկական' Սմբո տարբերակը»,- մեկնաբանություններում կատակել է դերասանը։ Հետեւորդները գնահատել են նրա հումորը՝ նշելով, որ հայկական տարբերակն ավելի լավն է։