Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։
Այս անգամ հրապարակված լուսանկարում դերասանը դասական կերպարում է։ «Էս գործը կաստում-շլվար ա սիրում»,- զվարճալի կադրի մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդներն անտարբեր չեն մնացել ու նշել են, որ իրենք էլ դերասանին են շատ սիրում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրում Մկրտիչ Արզումանյանը մեծ ակնոց էր կրում եւ գլխարկ։ «Կան մեկնաբանություններ, որոնք էս ակնոցով պիտի կարդաս, որ իմաստը հասկանաս»,- հրապարակմանը կից գրել էր նա։