Աշխարհի ամենագեր մոդել Թես Հոլիդեյի մասնակցությամբ շապիկը լավագույնն է դարձել «Cosmopolitan» ամսագրի բրիտանական տարբերակի լրագրողների կարծիքով։ Այդ իրադարձության մասին մոդելը հայտնել է Instagram-ի իր էջում։
Մրցանակաբաշխության ընթացքում իր հանդիսավոր ելույթում նա խոստովանել է, որ երազել անգամ չէր կարող, որ այդպիսի մարմին ունեցող կինը կարող է հայտնվել «Cosmopolitan» «սեքսուալ եւ ինտելեկտուալ» ամսագրի շապիկին։ Թեսի խոսքով՝ համարի թողարկումից հետո ամբողջ աշխարհից սկսել է նամակներ ստանալ։ Նրանք պատմում էին՝ ինչպես է այդ իրադարձությունը փոխել իրենց կյանքը։
«Այս մրցանակն ապացուցում է, որ անկախ երկար ճանապարհից, որը դեռ հարկավոր է հաղթահարել, մարդիկ արդեն իսկ հոգ են տանում ներառականության եւ աշխարհում յուրաքանչյուր մարդու համար պետքականության զգացման ստեղծման համար»,- Instagram-ում արված հրապարակումը մակագրել է մոդելը։
Թես Հոլիդեյը բրիտանական «Cosmopolitan»-ի շապիկը զարդարել է 2018թ.-ի օգոստոսին։ Լուսանկարում նա օդային համբույր է ուղարկում ընթերցողներին եւ ատլասյա բոդի է կրում։ «Նա չի համապատասխանում գեղեցկության նեղ ստանդարտներին, բայց ընդօրինակելի է»,- այդ ժամանակ գրել էին հրատարակության կայքում։