«Մեքսիկացի 10 ամսական տղան՝ Լուիս Մանուելը, կշռում է մոտ 30 կգ։ Երբ նա 1 ամսական էր, ծնողները նրա համար գնել էին 2 տարեկանի համար նախատեսված հագուստ։ Բժիշկները մտավախություն ունեն, որ Լուիսը տառապում է Պրադեր-Վիլիի անբուժելի համախտանիշով (գենետիկ շեղում)»,- փոխանցում է Daily Mail-ը։
Կյանքի առաջին օրերին նա միանգամայն նորմալ տեսք է ունեցել, սակայն այնուհետև շատ արագ սկսել է քաշ հավաքել։ Ծնողները նշել են, որ նա երբեմն չի կարողացել քնել, քանի որ շունչը կտրվել է սեփական մարմնի ծանրությունից։
Համախտանիշի պատճառով տղան մշտապես քաղց է զգում, հետագայում նրա մոտ կարող են դիաբետ և սրտի հետ կապված խնդիրներ առաջանալ։