Հայտնիները չեն կարողանում համակերպվել, որ իրենց մշտապես «ամուսնացնում են» ու «բաժանում»։ Միլա Կունիսը եւ Էշթոն Քաթչերն արձագանքել են բաժանման մասին լուրերին եւ որոշել պատասխանել մամուլին։ Ամուսինները զվարճալի հոլովակ են տեսագրել եւ ծիծաղել ամերիկյան In Touch Weekly-ի նորության վրա։
Նրանք մեջբերել են նյութի մի քանի արտահայտություն։ «Մեր միջեւ ամեն ինչ վերջացած է։ Ես զգում էի, որ խեղդվում եմ»,- հայտնել է Միլան՝ ցուցադրելով հեռախոսի էկրանը, որի վրա բացված էր հոդվածը։
Էշթոնը զարմանք է ցուցադրել։ «Ամեն ինչ ավարտվա՞ծ է։ Օ, Աստված, ի՞նչ ենք անելու։ Ես այնքան մեծամիտ էի, այնպե՞ս չէ»,- կնոջը դիմել է դերասանը։ Կունիսը շարունակել է տեսարանը։ Դերասանուհին հայտարերել է, որ տարել է երեխաներին։ «Այս ամենը քո մութ գաղտնիքների հետեւանք է»,- հավելել է Միլան։ «Կարծես թե դրանք իսկապես մութ են եղել»,- պատասխանել է Էշթոնը։