Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:
Դիանան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է շքեղ կերպարում։ Հաղորդավարուհին կրում է կապույտ երանգի, թավշյա, երկարափեշ, ուսը բաց, երեկոյան զգեստ։ Դիմահարդարման մեջ ընդգծված են նրա շուրթերը։ Կադրին կից Դիանան մեկնաբանություն չի թողել։