Դիանա Մալենկոն, որն այժմ «Արմնյուզ» հեռուստաընկերության նոր եթերաշրջանի հաղորդավարների կազմում է, BRAVO.am-ին հայտնել է, թե երեկ չարաբաստիկ եթեր է ունեցել: «Երեկոյան Երեւան» թոք-շոուի ուղիղ եթերի ընթացքում նա, տեսնելով իրեն մոտեցող թութակին, վախեցել ու դուրս է վազել տաղավարից, քանի որ օրնիթոֆոբիա ունի` վախենում է թռչուններից: 


Մեզ հետ զրույցում Դիանան հայտնել է, որ դեռ վաղ հասակից ֆոբիա ունի թռչուններից եւ թիթեռներից, սակայն մյուս կենդանիներից ու սողուններից չի վախենում.«Մեր տաղավարում պետք է հյուրընկալեինք էկզոտիկ կենդանիների, բայց չէի պատկերացնում, որ թութակ էլ կբերեն: Խուճապի մատնվեցի, որովհետեւ չէի կարողանում բարձրախոսը հանել ու արագ հեռանալ: Արտակը չէր պատկերացնում, որ այդքան վախենում եմ եւ հիստերիայի կհասնեմ: Երբ թութակին տարան, ջուր խմեցի, հանգստացա ու վերադարձա տաղավար: Դեռ մի քանի տարի առաջ իմ հարցազրույցներում նշել եմ այս մասին: Շնորհակալ եմ իմ ղեկավարներին, որ ըմբռնումով վերաբերվեցին, նաեւ չեմ կարծում, որ ծրագրի վարկանիշը բարձրացնելու համար գործընկերներս նախապես որոշել էին ինձ վախեցնել»:

Շարունակությունը` այստեղ: