Դերասանուհի Նատալյա Ռուդովային այսօր սիրահետում են ամենացանկալի փեսացուները, նա ավարտում է մոսկովյան շքեղ բնակարանի վերանորոգումը, հանգստանում է լավագույն գոտիներում, համագործակցում թանկ ապրանքանիշերի հետ։ Սակայն Նատալյայի կյանքում միշտ չէ այդպես եղել։ Ռուդովան ցուցադրել է իր «ծանր լյուքսը», ավելի կոնկրետ՝ ինչ տեսք է ունեցել ուսանողական տարիներին։ «Универ» սերիալի աստղն Instagram-ի իր էջում կոչ է արել սեփական աղքատությունը չարդարացնել մյուսների հաջողությամբ եւ պատմել է՝ ինչպես է ուսանողական տարիներին ապրել թատերական հանրակացարանի «լյուքսային բնակարաններում», իսկ ամռանը մեկնել Անապա, ուր աշխատել է որպես մատուցողուհի եւ սպասք լվացող։

«Ոչ, ես ծով չէի մեկնանում, մեկնում էի, քանի որ ամռանն այնտեղ ապրելու տեղ կար։ Մենք սեփական բնակարան չունեինք, մայրս եւ քույրս այնտեղ աշխատում էին։ Ապրում էին վագոն-բնակարանում»,- խոստովանել է Ռուդովան։

Ռուդովան հրապարակումն ուղեկցել է արխիվային լուսանկարների շարքով, որոնք արվել են ուսանողական տարիներին։