«Էլենի օրագիրը» հեռուստասերիաում Մարիամիկը հեռուստադիտողների կողմից սիրված է իր համեստ դպրոցականի կերպարով: Նրան մարմնավորող դերասանուհի Հասմիկ Խոջյանը իրական կյանքում եւս աչքի է ընկնում իր համեստ եւ զուսպ կերպարով, բայց ի տարբերություն Մարիամիկի՝ Հասմիկն ավելի նրբագեղ ու էլեգանտ կերպարներ է նախընտրում:
Հասմիկ Խոջյանն Instagram-ի իր էջի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ, ամառային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է գունավոր, ուլտրակարճ կիսաշրջազգեստ, սպիտակ վերնաշապիկ։ Լուսանկարին կից իր հետեւորդներին Հասմիկը հարց է ուղղել՝ գրելով․ «Սիրու՞մ եք Սեւանա լիճը»։ Ապա նրանց ընտրության հնարավորություն է տվել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Սաղմոսավանում։ Դերասանուհին երկար զգեստ էր կրում, որը համադրել էր արեւային ակնոցի հետ։ Մեկնաբանություններում Հասմիկ Խոջյանը գրել էր. «Աշխարհի ամենալավ բառերից մեկը «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»-ն է։ Նշեք Ձեր լավագույն ընկերներին ու հարազատներին եւ նրանց ասեք շնորհակալություն, որ Ձեր կողքին են ու գունավորում են Ձեր կյանքը»։